Այսօր: Կիրակի, 30 Ապրիլի 2017թ.
Շատինի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.03.17 ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Սույն թվականի մարտի 3 տեղի ունեցավ Շատին համայնքի ղեկավարի հանդիպումը համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին շուրջ 160 բնակիչներ: Քննարկվեցին համայնքին վերաբերվող մի շարք խնդիրներ և հարցեր, մասնավորապես համայնքի ղեկավար Տ.Խուդոյանը ներկայացրեց համայնքի բյուջեի ծախսային ուղղությունները, ապագայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համայնքում ներկա ժամանակահատվածում իրականացվող ծրագրերը, մասնավորապես ներկայացվեց  <<Որդեգրիր մի գյուղ>> ծրագիրը, ակնկալվող քայլերն ու արդյունքները:

 

02.02.17 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Շատինի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և դպրոցականների մասնակցությամբ կազմակերպվել էր Հայոց Բանակի կազմավորման 25-րդ ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ուսուցիչներ, աշխակերտներ և բնակիչներ: Միջոցառումը ուղեկցվում էր երգով, պարով, բանակի կազմավորման պատմությամբ: Շնորհավորական խոսքով հանդես եկան Վայոց ձոր մարզի մարզպետի տեղակալ Մ.Հարությունյանը, Շատինի միջնակարգ դպրոցի տնօրեն Բ.Մարգարյանը, համայնքի ղեկավար Տ.Խուդոյանը: Միջոցառումը հովանավորվել է Շատինի ... Մանրամասն
31.01.17 Ամանորյա տոնական միջոցառումները Շատին համայնքում

Շատինի համայնքապետարանը Նոր տարվա կապակցությամբ համայնքի 1-4 դասարանի աշակերտների և նախակրթարանի երեխանների համար պատրաստել էր նվերներ: Ձմեռ պապը և Ձյունանուշը շնորհավորեցին փոքրիկներին՝ բաժանելով նրանց նվերները:

Համայնքապետարանը նաև կազմակերպել էր ամանորյա միջոցառում համայնքի բնակիչների համար՝ կենդանի նվագակցությամբ, Ձմեռ պապի և Ձյունանուշի շնորհավորանքներով, ինչպես նաև ամանորյա հրավառությամբ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

  

31.12.16 Շատին համայնքի ղեկավարի հանդիպումը բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների հետ

2016 թվականի դեկտեմբերի 31-ին Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը հանդիպում ունեցավ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող համայնքի բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ողջունեց ուսանողներին, լսեց նրանց խնդիրները: Իր խոսքում համայնքի ղեկավարը նշեց, որ  համայնքապետարանը հնարավորիս կաջակցի ուսանողներին ուսման վարձը փոխհատուցելու, իսկ անվճար համակարգում սովորողներին՝ այլ ծախսերը հոգալու հարցում, հավելելով որ ուսուման վարձի փոխհատուցման չափը որոշվելու է ելնելով ուսանողի ցուցաբերած առաջադիմությունից:  

Հանդիպման վերջում համայնքի ղեկավարը շնորհավորեց ուսանողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապացությամբ:

29.12.16 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ Շատին համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 31-ին ժամը 16:00-ին Շատինի միջնակարգ դպրոցում համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը հանդիպում է ունենալու բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող համայնքի բնակիչների հետ: Բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովողող ուսանողները հրավիրվում են հանդիպմանը:               Հարգանքով՝      Շատինի համայնքապետարան                                                            ... Մանրամասն
28.12.16 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ Շատին համայնքի բնակիչներ,

Շատինի համայնքապետարանը կազմակերպել է ամանորյա միջոցառում, որի ժամանակ լինելու է կենդանի երաժշտություն, Ձմեռ պապ և Ձյունանուշ, իսկ վերջում ամանորյա հրավառություն:

Սիրով դեկտեմբերի 31-ին ժամը 21:30 բոլորին հրավիրում ենք Շատինի միջնակարգ դպրոցի բակ՝ միասին դիմավորելու Նոր տարին:

          Լավագույն մաղթանքներով՝

                                    Շատինի համայնքապետարան

03.11.16 ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ <<ՈՐԴԵԳՐԻՐ ՄԻ ԳՅՈՒՂ ԾՐԱԳՐԻ>> ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՃՈՒ ԾԱՌԵՐԻ ՏՆԿՈՒՄ

Նոյեմբերի 3-ին <<Որդեգրիր մի գյուղ ծրագրի>> շրջանակներում Շատին համայնքի տարածքում տնկվեցին Լիբանանից ներկրված  84 սոճու ծառեր:

Ծառատունկին մասնակցում էին համայնքի ղեկավար Տ.Խուդոյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցականներ, համայնքի մի խումբ բնակիչներ:

Ծառեր տնկվեցին Շատինի միջնակարգ դպրոցի,  հիվանդանոցի բակում, Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ և Արցախյան հերոսամարտում զոհված զինվորների հիշատակին կառուցված հուշարձանների մոտ:

Շնորհակալություն <<Որդեգրիր մի գյուղ>> ծրագրին աջակցության համար:

13.07.16 Շատին համայնքը արժանացել է 2-րդ մրցանակի <<Ինչպես բարելավել համայնքի ապրուստի պայմանները կայուն եղանակով>> թեմայով գաղափարների մրցույթին

Սույն  թվականի հուլիսի 13-ին Վայոց ձոր մարզի Ռինդ համայնքում տեղի ունեցավ <<Էկոլոգիական միջանցքների զարգացում>> ծրագրի շրջանակներում հայտարարված <<Ինչպես բարելավել համայնքի ապրուստի պայմանները կայուն եղանակով>> թեմայով գաղափարների մրցույթը:

Մրցույթի շրջանակներում Շատին համայնքի ներկայացրած գաղափարը արժանացավ 2-րդ մրցանակի:

24.06.16 <<Ֆուլեր տնաշինական կենտրոնի>> և ԱՄՆ-ից ժամանած կամավորական թիմի աջակցությամբ վերանորոգված տան տնօրհնեքի արարողություն

2015-2016 թվականների ընթացքում Հայաստանի <<Ֆուլեր տնաշինական կենտրոնի>> և ԱՄՆ-ից ժամանած կամավորական թիմի աջակցությամբ վերանորոգվեց Շատին համայնքի բնակիչ Եղոյան Էդվարդին պատկանող տունը:

Սույն թվականի հունիսի 24-ին կատարվեց տնօրհնեքի արարողություն, մասնակցությամբ <<Ֆուլեր տնաշինական կենտրոնի>> տնօրեն Աշոտ Եղիազարյանի, ԱՄՆ-ից ժամանած կամավորական խմբի: Տնօրհնեքի արարողությունը կատարեց Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը:

30.05.16 «Հարավային կովկասում էկոմիջանցքների ստեղծման օժանդակություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած գաղափարների մրցույթի պարգևատրում

Սույն թվականի մայիսի 14-ին «Հարավային կովկասում էկոմիջանցքների ստեղծման օժանդակություն» ծրագրի շրջանակներում Շատին համայնքում հայտարարվեց գաղափարների մրցույթ «Ինչպես բարելավել ընտանիքի ապրուստի պայմանները կայուն եղանակով» թեմայով:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ հաղթող ընտանիքների պարգևատրման արարողությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 1-ին, 2-րդ, 3-րդ և խրախուսական տեղեր զբաղեցրած ընտանիքները:

12.05.16 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔ

2016 թվականի մայիսի 12-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետ  Ս. Թարվերդյանը և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն.Սիմոնյանը այցելեցին Շատին համայնք՝ հադիպելու համայնքի բնակիչներին և քննարկելու համայնքային մի շարք խնդիրներ:

Հանդիպմանը մասնակցում էին համայնքի բնակիչներ, համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակազմը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մի շարք համայնքային խնդիրներ, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր տարբերակները:

10.05.16 ՄԱՅԻՍԻ 9-ը ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մայիսի 9-ին Շատին համայնքի դպրոցում համայնքի դպրոցականների մասնկացությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայիսյան եռատոնին:

Միջոցառումից հետո դպրոցականները և համայնքի բնակիչները այցելեցին Շատին համայնքի՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձան, ծաղիկներ դրեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհվածների հիշատակին:

02.05.16 «Հարավային կովկասում էկոմիջանցքների ստեղծման օժանդակություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած կարճ պատմվածքների մրցույթի պարգևատրում

2016 թ. ապրիլի 11-ին «Հարավային կովկասում էկոմիջանցքների ստեղծման օժանդակություն» ծրագրի շրջանակներում Շատին համայնքում հայտարարվեց կարճ պատմվածքների մրցույթ՝ մեծահասակների համար «Գյուղի անցյալը, ներկան, ապագան», իսկ դպրոցականների՝ «Մարդը և վայրի բնությունը» թեմաներով:

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ մրցույթի արդյունքում մրցութային և խրախուսական մրցանակների տրամադրումը, որի ընթացքում մրցույթի մասնակիցներից 5-ը ստացան խրախուսկան մրցանակներ, 7-ը՝ պատվավոր հորիզոնակններ: 

 

 

25.04.16 ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ապրիլի 22-ին Շատին համայնքի գրադարանում՝ համայնքի շնորհալի երեխաների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 101-րդ և ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ մահվան 45-րդ տարելիցին նվիրված միջոցառում: 
Միջոցառումը սկսելուց առաջ մասնակիցները՝ ոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ. ԼՂՀ-ում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը:

Ապրիլի 24-ին համայնքը շրջապատող բլուրներին վառվեցին կրակներ ի հիշատակ Մեծ Եղեռնում զոհվածների:

05.04.16 ՇԱՏԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Սույն թվականի ապրիլի 5-ին ժամը՝ 15:00 -ին ՀՀ Վայոց ձոր մարզի Շատին համայնքում կայացավ համայնքի ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն.Սիմոնյանը, Շատին համայնքի ղեկավար Մ.Սմբատյանը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի ավագանին և համայնքի բնակիչներ: Ժողովը ղեկավարում էր համայնքի ղեկավարը, արձանագրում էր աշխատակազմի քարտուղար Լ.Գրիգորյանը:

Օրակարգում Շատին համայնքի ղեկավարի 2015 թվականի հաշվետվության ներկայացումն էր: Համայնքի ղեկավարը ներկայացրեց 2015 թվականին կատարված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց 2016 թվականի անելիքների մասին:

04.03.16 Բնակարանաշինության ծրագրի շրջանակներում Շատին համայնքում տոնեցին բնակարանամուտ
Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Վայոց Ձորի Շատին գյուղում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը և մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյնաի ուղեկցությամբ այցելել են Շատին համայնք՝ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու: Գյուլնազարյանների յոթ հոգուց բաղկացած ընտանիքը տարիներ ի վեր ապրել է քարաթափման գոտում գտնվող տանը, առանց տարրական հարմարությունների, ամեն օր աչքի առաջ ունենալով փլուզման վտանգը: 2008թ.-ից ի վեր ընտանիքը սկսել էր նոր տան շինարարությունը՝ գյուղամիջի ապահով տարածքում, սակայն այդպես էլ չէր կարողացել ... Մանրամասն
08.02.16 Շատին համայնքում նորակառույց ամբուլատորիայի բացում
Փետրվարի 5-ին Շատին համայնքում տեղի ունեցավ <<Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ-ի պաշտոնական բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ Վայող ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ինչպես  նաև ՀՀ Առողջապահության նախարարության <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը: Նախարարը, մարզպետը շրջեցին նորակառույց ամբուլատորիայում, ծանոթացան աշխատանքային պայմաններին և զրուցեցին բուժանձնակազմի հետ:   Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ կառուցված ամբուլատորիան էականորեն կնպաստի բժշկական ... Մանրամասն
30.12.15 ՇԱՏԻՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին շնորհավորանքների համար: Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթում, որ 2016 թվականը մեր համայնքների համար լինի զարգացման և տնտեսական հզորացման տարի:

30.12.15 Նոր տարվա նվերներ համայնքի փոքրիկներին

Շատինի գյուղապետարանը այս տարի Շատին համայնքի բոլոր փոքրիկների համար պատրաստել էր նվերներ:

Ուրախ ենք, որ կարողացանք փոքրիկներին ուրախացնել: 

 

25.12.15 Շատին համայնքի գյուղապետարանի կողմից կազմակերպված ամանորյա հումորա -համերգային միջոցառում
Դեկտեմբերի 25-ին Շատին համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ հումորա-համերգային միջոցառում՝ կազմակերպված Շատին համայնքի գյուղապետարանի աշխատակազմի կողմից: Հումորա-համերգային միջոցառումը ներկայացնում էին համայնքի տաղանդավոր երիտասարդները: Միջոցառումը նվիրված էր Նոր տարվան՝ անդրադարձ կատարելով նաև համայնքային կյանքին, որը ներկայացվեց հումորի տեսքով: Տպավորիչ էր միջոցառմանը մասնակցություն ունեցող բնակիչների հետաքրքվածությունը և տպավորությունները: Ուրախ ենք, որ մեր երիտասարդներին հաջողվեց ուրախացնել համայնքի բնակիչներին, նրանց գոնե մեկ օր կտրել առօրյա հոգսերից: Միջոցառման մասին ավելի մանրամասն կարող եք տեսնել սույն կայքի «Ֆոտոպատկերասրահ» և «Տեսադարան»  բաժիններում: ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, գ.Շատին, 1փող. 1

(0281) 99282

shatin.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՏԻՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner